Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ Ռայիսիին