Պիստորիուս․ «Բալթիկ ծովում հեռահաղորդակցության մալուխի վնասումը դիվերսիա է»

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս, արխիվ

«Բալթիկ ծովի հատակով անցնող հեռահաղորդակցության մալուխի վնասումը ըստ ամենայնի դիվերսիայի հետևանք էր», - այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ մեկնաբանելով Ֆինլանդիան և Գերմանիան միմյանց կապող C-Lion-1 օպտիկական մալուխի վնասման մասին տեղեկությունները։

«Ես հակված չեմ կարծել, որ մենք գործ ունենք պատահականության հետ։ Չեմ կարծում, որ այդ մալուխը վնասվել է նավերից մեկի խարսխի կողմից։ Մենք պետք է արձանագրենք, որ գործ ունենք հիբրիդային հարձակման հետ», - նշել է Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ավելի քան հազար կիլոմետր երկարություն ունեցող ստորջրյա մալուխի վնասման մասին նախօրեին հայտնել էին ֆիննական լրատվամիջոցները։