Փհենյանը հրաժարվում է մեկնաբանել պնդումները, թե հազարավոր զինվորներ է ուղարկել Ռուսաստան, որոնք առաջիկա օրերին արդեն կմասնակցեն Ուկրաինայի դեմ պատերազմին։
Անդրադառնալով այս մասին լուրերին՝ Արտգործնախարարությունը միաժամանակ պնդել է, թե դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։
Նախօրեին էլ Ռուսաստանի նախագահն էր հիշեցրել, թե Փհենյանն ու Մոսկվան ռազմական համագործակցության դաշինք են կնքել, որը ենթադրում է փոխադարձ օգնություն կողմերից մեկի վրա հարձակման կամ ագրեսիայի դեպքում։
Ուկրաինայի նախագահը պնդում է, թե Կիևի հետախուզական տվյալների համաձայն հյուսիսկորեացի զինվորները ռազմաճակատում կլինեն արդեն այս կիրակի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ