Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է՝ Իսրայելի օդային արշավը Լիբանանից «կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»:
CNN-ին տված հարցազրույցում Իրանի նորընտիր նախագահը շեշտել է՝ Թեհրանն աջակցում է Լիբանանի քաղաքական և ռազմական առաջատար ուժ «Հեզբոլա»-ին, քանի որ խմբավորումը «միայնակ չի կարող» դիմակայել հարձակումներին։
«Կա վտանգ, որ (Լիբանանում) տեղի ունեցող իրադարձությունների կրակը կտարածվի ողջ տարածաշրջանում», - ասել է Փեզեշքիանը։
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն անցել է 550-ից:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում զոհերի թիվն անցել է 550-ից. ըստ փորձագետների՝ Իսրայելի ու «Հեզբոլա»-ի միջև նոր պատերազմ է սկսվում