Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ։ Իրանի նախագահի խոսքով` բանակցությունները նվիրված են լինելու Սիրիայում ստեղծված կացությանը։
«Մոսկվան ու Թեհրանը ամեն կերպ փորձելու են կայունացնել իրավիճակը Սիրիայում», - նշել է Իրանի նախագահը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Պուտին-Փեզեշքիան հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ հստակեցված չէ։