ՆԱՏՕ-ն տասը տարի ղեկավարելուց հետո հրաժեշտի իր խոսքում Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է ռազմական դաշինքի անդամների «մեկուսացման» վտանգի մասին՝ հավելելով 32 անդամները Ռուսաստանի դեմ առճակատման մեջ «պետք է պատրաստ լինեն վճարել խաղաղության համար»։
Սեպտեմբերի 19-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակից ելույթ ունենալով՝ Ստոլտենբերգը թվարկել է ձեռքբերումները 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր, ինչպես նաև ընգծել շարունակվող մարտահրավերները, որոնք այսօր «շատ ավելի այժմեական են»:
«Լավ նորությունն այն է, որ մենք կատարել ենք այն խոստումը, որը տվել էինք 10 տարի առաջ [առանձին անդամները ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսեն պաշտպանության վրա], բայց վատ նորությունն այն է, որ դա այլևս բավարար չէ՝ մեզ ապահով պահելու համար», - ասել է Ստոլտենբերգը։
2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ունի հիմնավոր պատճառներ Ռուսաստանի դեմ ավելի խորը հարձակումների համար. ՆԱՏՕ-ի պաշտոնյա