«Պետք է հիմնովին վերանայենք Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հիմքերը». Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպային կոչ է արել ավելի մեծ հավատարմություն ցուցաբերել անվտանգությանը և սեփական պաշտպանությանը՝ ընդգծելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ապացույց էր, որ դաշինքը պետք է «պատրանքները» մի կողմ դնի և «մտածի միության մասին՝ որպես անվտանգության նախագիծ»։

Չեխիայի մայրաքաղաքում Globsec անվտանգության ամենամյա համաժողովի ժամանակ Ֆոն դեր Լայենը ռուսական և այլ սպառնալիքների դեմ եվրոպական համերաշխության և «եվրոպական պաշտպանության համակարգային վերափոխման» մասին է խոսել՝ ՝ զգուշացնելով, որ հաջորդ տասնամյակը կլինի «բարձր ռիսկային»:

«Եթե մենք ուզում ենք իրական խաղաղություն, մենք պետք է հիմնովին վերանայենք Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հիմքերը», - ասել է Ֆոն դեր Լայենը: