Պեսկով․ «Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գոնե երկխոսություն կար»

«Թրամփի նախագահության տարիներին Ռուսաստանի համար որևէ լավ բան չէր կատարվում, բայց գոնե երկխոսություն կար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Թրամփի օրոք Ռուսաստանի դեմ նորանոր սահմանափակումներ էին մտցվում։ Երկխոսությանը առկայությունը, սակայն, կարելի է դասել դրական երևույթների թվին», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ 45-րդ նախագահի հայտարարությունը, թե իր պաշտոնավարման ընթացքում ինքը՝ «լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ»։