«Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին՝ Ռուսաստանի միջամտության մասին պնդումները աբսուրդային են», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, որի համաձայն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են միջամտել ամերիկյան ընտրարշավի ընթացքին։
«Ամերիկյան հետախուզական համայնքը տրվում է ներքաղաքական մոդայիկ միտումներին, նրանց հարկավոր է թշնամի գտնել։ Իսկ Ռուսաստանից լավ թշնամի ամերիկացիները գտնել չեն կարող», - նշել է Պեսկովը։