«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող ուկրաինական հակամարտության հարցում միջնորդի դեր կատարել», - Աստանայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դա անհնար է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ երեկ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը Ուկրաինան էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան կարող է օգնել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու գործին. Էրդողան