Պեսկով․ «Էր-Ռիյադը քայլ էր դեպի շահավետ խաղաղության պայմանագիր»

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Էր-Ռիյադում նախօրեին կայացած բանակցությունները քայլ էին դեպի շահավետ խաղաղության պայմանագիր»,- այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Առաջին քայլն արված է, սակայն հետևություններ անելը դեռ վաղ է, հարկավոր է սպասել առաջին առարկայական արդյունքների», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, «hանդիպման առաջին ազդակները լավն են, կողմերի տրամադրվածությունն էլ գործնական»։

«Երկու կողմերն էլ՝ թե' Ռուսաստանը, թե' Միացյալ Նահանգները քաղաքական կամք են դրսևորել», - հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարել են ձեռք բերված առաջին համաձայնությունների մասին