Չեխիայում մարդատար և բեռնատար գնացքների բախումից առնվազն 4 մարդ, է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 5-ի ուշ երեկոյան՝ Պրահայից մոտ 100 կիլոմետր դեպի արևելք գտնվող Պարդուբիցե քաղաքում։
Ռակուշանի խոսքով՝ ուղևորատար գնացքում ավելի քան 300 մարդ է եղել։
Փրկարարները դեպքի վայրում, Չեխիա, 5-ը հունիսի, 2024թ․
RegioJet մասնավոր ընկերության արագընթաց մարդատար գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովակիայի Կոշիցե քաղաք։ Ուկրաինացիները հաճախ են օգտվում այս երթուղուց՝ Սլովակիայով դեպի ուկրաինական Չոպ քաղաք հասնելու համար։
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազաներին, տեղի ունեցածը մեծ ողբերգություն որակել։
Srážka dvou vlaků v Pardubicích je velké neštěstí. Všichni myslíme na oběti a zraněné. Vyjadřuji upřímnou soustrast všem pozůstalým.
— Petr Fiala (@P_Fiala) June 5, 2024
Վթարի հավանական պատճառների մասին դեռ չի հաղորդվում։ Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան ասել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է։
Փրկարարները դեպքի վայրում, Պարդուբիցե, 5-ը հունիսի, 2024թ․