ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Լուրը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքէջում։
Փաթեթը ներառում է մեկ միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, HIMARS և NASAMS համազարկային հրետանահրթիռային համակարգերի արկեր, Stinger տեսակի հակաօդային հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, ինչպես նաև այլ տեսակի հրետանային արկեր և զինամթերք:
«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի պաշտպաններին ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար խիստ անհրաժեշտ կարողություններ տրամադրելու համար», - ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում:
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինային կտրամադրեն հակաօդային պաշտպանության հինգ լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ Patriot և SAMP-T համակարգերը։
Financial Times-ն ավելի վաղ գրել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների մատակարարումը գործընկեր պետություններին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չունի Ռուսաստանից օդային ագրեսիայից պաշտպանվելու համար այդ համակարգերի և դրանց զինամթերքի բավարար քանակությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում