Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը ժամանել է Կիև, որտեղ առաջիկա ժամերին կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում», - հայտարարել է Օսթինը, ընդգծելով, որ այդ հարցում Կիևին սատարում են թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ճամբարներում։
«Ռոյթերս»-ը միաժամանակ նշում է, որ դժվար, թե Պենտագոնի ղեկավարն այցի ընթացքում հայտարարի նոր գործարքների մասին կամ հավանություն տա Կիևին հուզող ամենակարևոր՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու խնդրանքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է օգնենք Ուկրաինային արագացնել պատերազմի ավարտը». Օսթին