Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ

«ՀրազՋԷԿ»-ի (Հրազդանի ջերմաէլեկտրակայանի - խմբ.) չգործող ձուլարանում այսօր տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ծառայության հաղորդմամբ՝ պայթյունի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։49-ին:

Նախնական տվյալներով՝ վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է: