Պայթյուն Գրոզնիի բենզալցակայանում, կա չորս զոհ

Փրկարարները պայթյունի վայրում, 12-ը հոկտեմբերի, 2024թ․

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները։

Միջադեպի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։

ՏԱՍՍ գործակալության համաձայն, դեպքի վայրում կրակը մարվել է։