Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո. Փաշինյանը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել՝ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։

Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են:

Հայաստանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Ադրբեջանը մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Երևանը հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են