«Պատերազմը միջազգայնացվում է»․ Զելենսկին՝ Հարավային Կորեայի նախագահին

Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահները, Կիև, 2023թ․

Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննակել է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման հարցը։

«Քննարկել ենք Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավվածությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Եզրակացությունը պարզ է՝ պատերազմը դուրս գալով երկու երկրների սահմաններից միջազգայնացվում է», - X-իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հաստատել էր՝ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:

Մարկ Ռյուտեն Մոսկվայի այս քայլը «զգալի էսկալացիա» է որակել՝ պնդելով, թե նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը չի սահմանափակի Կիևին հյուսիսկորեական զորքերի դեմ զենքի կիրառման հարցում․ Պենտագոն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեուլը Մոսկվայից պահանջում է անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին ՌԴ-ից