Ռուսաստանի սկսած պատերազմի ավարտն «ավելի մոտ է, քան շատերը կարծում են», նախօրեին ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր։
Երեկ հարցազրույցից հատվաներ են հրապարակվել։ Զելենսկին ասել է, որ հաղթանակի ծրագիրը, որը նա հինգշաբթի կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, «Ուկրաինայի հզորացումն է»։
«Դրա համար ենք խնդրում մեր ընկերներին, դաշնակիցներին ուժեղացնել մեզ։ Սա շատ կարևոր է։ Իմ կարծիքով՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան շատերը կարծում են։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե «հաղթանակի ծրագիրը» ներառո՞ւմ է բանակցություններ Ռուսաստանի հետ և պատրա՞ստ է վստահել Ռուսաստանին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության ծրագիրը Ռուսաստանի հետ բանակցությունների մասին չէ։
«Միայն ուժի դիրքերից մենք կկարողանանք դիվանագիտական ճանապարհով Պուտինին մղել խաղաղության»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ շեշտելով, որ Պուտինին վախեցրել է Ուկրաինայի ռազմական գործողությունը Կուրսկի մարզում, քանի որ, ըստ Զելենսկու, ռուսները տեսել են, որ նա ի վիճակի չէ պաշտպանել սեփական երկրի տարածքը։
Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ԱՄՆ-ում է, որտեղ ներկայացնելու է խաղաղության Կիևի պլանը