Սեպտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեա, հայտնում են նախարարությունից։
Այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։
Երկու օր առաջ էլ՝ սեպտեմբերի 6-ին, Կորեա էր մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։