Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
«Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, թե Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել», - օրերս վերահաստատեց Հայաստանում Իրանի դեսպանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. Իրանի դեսպան