Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով:
Փաշինյանը, մասնավորապես, շեշտել է, որ ակնկալում է «Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում»։
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին մաղթել է առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք։
ՌԴ նախագահն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը մեկնել է Մոսկվա, «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»