Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Ստոլտենբերգի, Միշելի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Հայաստանի վարչապետը, Լոնդոն, հուլիսի 18, 2024թ.

Լոնդոնի Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:

Մասնավորապես, կառավարության հաղորդմամբ, հանդիպումներ են կայացել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Լոնդոնում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի ղեկավարը։ Այսօր ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց