Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Շոլցի հետ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին

Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Մյունխենում փակ քննարկման է մասնակցել, շփումներ ունեցել ԱՄՆ, Գերմանիայի, այլ երկրների գործընկերների հետՄյունխենում մեկնարկել է Անվտանգության ամենամյա համաժողովըԿոշտան ու Փաշինյանը ԵՄ-ՀՀ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել