Փաշինյանը մեկնել է Վատիկան, կհանդիպի Հռոմի Պապի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հռոմի Ֆրանցիսկոս Պապ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):

Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ Փաշինյանը կհանդիպի Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին։

Հռոմի Պապն այս տարվա մարտին Հայաստանին և Ադրբեջանին երկխոսությունը շարունակելու կոչ էր արել, ավելի վաղ էլ՝ Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, երկու երկրների իշխանություններին խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչ էր արել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարված իրավիճակը մտահոգիչ է: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում կողմերին խաղաղության պայմանագիր ստորագրել», - հայտարարել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի Պապը կոչ է անում դադարեցնել Ղարաբաղում ընթացող պատերազմը