Փաշինյանը ժամանեց Փարիզ, հանդիպեց Մակրոնի հետ

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա։

Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանդիպման տեսանյութը:

Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ, հոկտեմբերի 4-5-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին։

Մակրոնը օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին։ Բաքուն Փարիզին կողմնակալության մեջ մեղադրեց։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․ Միրզոյան