Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Այս տարի այն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը։

Նախատեսվում է, որ ֆորումին այս տարի կմասնակցեն ավելի քան 350 կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ 60 պետությունների ղեկավարներ։ Հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բաքուն դեռ չի հայտարարել Ալիևի մասնակցության մասին։

Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ֆորումին կմիանա տեսակապի միջոցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան չի մասնակցի Դավոսի ամենամյա ֆորումին, «հրավեր չի ստացել»