Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն կարևորել են Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը, լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը, լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներն են քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի վարչապետն այսօր Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ:

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում արտերկրի իրենց պաշտոնակիցների հետ հանդիպումներ են ունենում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Շոլցի հետՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Մյունխենում փակ քննարկման է մասնակցել, շփումներ ունեցել ԱՄՆ, Գերմանիայի, այլ երկրների գործընկերների հետԿոշտան ու Փաշինյանը ԵՄ-ՀՀ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկելՊապիկյանը հանդիպել է Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ