Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այսօր նա ներկա կլինի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումինԱդրբեջանի նախագահն արդեն Դավոսում է, նա այսօր հանդիպել է Ուկրաինայի նախագահին։
Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։ Երկու ղեկավարների վերջին՝ կազանյան հանդիպում-բանակցությունների մասին էլ, հիշեցնենք, նախօրոք չէր հայտարարվել։
Համենայնդեպս այսօր Ալիևը դեռ Դավոսում է, թե քանի օր կմնա, չի հաղորդվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դավոսում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներըԲեռլինն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու ջանքերին․ Շոլցն՝ ԱլիևինԱլիևն աշխատանքային այցով Դավոսում է