Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա։ Նոյեմբերի 7-ին նա Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, հայտնում են կառավարությունից՝ առանց այլ մանրամասների։
Ամռանը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին մասնակցում էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Այնտեղ Փաշինյան-Ալիև հանդիպումը տապալվեց, Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին դրա համար։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավիրված են մասնակցելու նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների պաշտոնյաները: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղեկություն չկա, թե արդյոք Ալիևը մասնակցելու է այս գագաթնաժողովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց