Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության՝ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Ընտրություններից մեկ օր անց Փաշինյանը շնորհավորել էր Թրամփին՝ «տպավորիչ հաղթանակի» կապակցությամբ՝ նշելով, որ անհամբեր սպասում է նրա հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և հետաքրքրությունների վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ է խոստացել Թրամփը հայերին, և ինչ է նշանակում նրա հաղթանակը Հայաստանի համար