Սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել, այսօր Երևանում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչև համաժողովին հարակից տարածքում «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» անդամները պահանջում են հատվածական սահմանազատման կասեցում ու Փաշինյանի հրաժարական, վարչապետը խոսել է խաղաղության օրակարգի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք կա, և այդպիսի գործիք է անվանել ՀՀ առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ Բաքուն մինչև օրս դիրքորոշում չի հայտնել։
«Քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև կրկնում եմ, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանում չգիտեն՝ դա ինչ է, ինչպիսի տեսք ունի, Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն անծանոթ երևույթներ են», - նշել է նա:
Համաժողովն ընթանում էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հարակից փողոցներից մուտքերը դեպի Ազատության հրապարակ մի քանի ժամ է՝ փակ են, ոստիկանական ուժեր կան, արգելապատնեշներ են տեղադրված։ Այստեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն էլ հավաքված են այստեղ, չեն հեռանում։
Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն են ստորագրելու։ Վերջին օրերին չափումները Կիրանց էին հասել ու, ըստ գյուղացիների, ամսի 7-ից կանգ առել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամեր անց ոստիկանները բացեցին ճանապարհը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուժեղացված հսկողություն Ազատամուտից Ղազախ հատվածում, ուր ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է