Աա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:
«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում», - ասել է վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունըՀայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըՓաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ելույթից հետո երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ: «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները», - ասել է Կառավարության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ ձգտող ուժերը դիմեցին ԿԸՀ՝ ստորագրահավաքի հնարավորություն ստանալուԵՄ ձգտող ուժերը ստորագրահավաք են նախաձեռնում՝ նաև Շոլցի ու Մակրոնի տեսնելու համարՎարչապետը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում: Նա կարևորել է նաև ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունըՍխինասը շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու Հայաստանում բարեփոխումների առաջմղմանը: Եվրահանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:
Զրուցակիցները քննարկել են նաև այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում