Երևանում ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել

Լուսանկարը՝ մայիսի 10-ի քայլերթից Երևանում

Երևանում ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար, «Ազատության»-ը հայտնեցից ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Ըստ ոստիկանության՝ այս պահին փակ փողոց չկա:

Այսօր առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ էին փակել՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի շարժման»։

Նախքան այդ էլ 6 հոգի բերման էր ենթարկվել Էջմիածնում՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը հանրահավաք չի լինելու. Բագրատ սրբազան (լրացված)