Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:
Պապիկյանն ու Չիկովանին ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:
Վրաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստան է մեկնել սեպտեմբերի 1-ին՝ վրաց պաշտոնակցի հրավերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան