Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Իրակլի Չիկովանիի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման ավարտին, ըստ հաղորդագրության, ստորագրվել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարությանների միջև 2024 թվականի համագործակցության պլանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում էՉիկովանին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարից։ Նախարարի պաշտոնում նրա պաշտոնական առաջին այցը Բաքու էր՝ այս տարվա հունիսի 10-ին։