Պակիստանի հյուսիս-արևմուտք այցելած օտարերկրյա դիվանագետների շարասյան մոտ ռումբ է պայթել, ինչի հետևանքով ոստիկան է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Սվաթի շրջանի ոստիկանությունն ասել է, որ դիվանագետներն այցելում էին Սվաթ տեղի Առևտրային պալատի հրավերով՝ այն որպես պոտենցիալ զբոսաշրջային վայր գովազդելու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ մոտ մեկ տասնյակ դիվանագետներն ապահով են և հետ են գնում Իսլամաբադ:
Դեռ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Բոլոր դիվանագետների ազգությունը դեռևս հայտնի չէ։ Միայն ռուսական դիվանագիտական առաքելությունն է հայտնել, որ նրանց թվում նաև ՌԴ դեսպան Ալբերտ Խորևին է եղել։