Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
«Օգոստոսի 15-ին Ազգային մեծ ժողովի նիստ եմ հրավիրում՝ մեր վճռական աջակցությունը արտահայտելու Պաղեստինի ժողովրդին, ինչպես նաև ապահովելու, որ Պաղեստինի ճնշված ժողովրդի ձայնը լսվի ամբողջ աշխարհում։ Նիստում ելույթ կունենա Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը»,- հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-15-ին Մահմուդ Աբասը այցելելու է Թուրքիա։