Արցախն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցնելուց ուղիղ մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը լուծարել, հանձնել ու դավաճանել են վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ու նրա դաշնակիցները Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ հենց ինքն է վերջին երկու տարում պարբերաբար հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղի լուծարումն անխուսափելի էր, Ադրբեջանն էլ Ղարաբաղում ցեղասպանության էր նախապատրաստվում:
Լեռնային Ղարաբաղի լուծարման համար Սամվել Շահրամանյանին մեղադրելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները շրջանցում են անցած տարիների բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց իսկ հայտարարությունները: 44-օրյա պատերազմից հետո նրանք բազմիցս են պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակվել է դեռ 90-ականներից, բանակցություններն էլ կեղծ էին:
Արցախի անկումից հետո Հայաստանի իշխանությունը դադարեց խոսել ղարաբաղյան խնդրից և արցախահայերի վերադարձի իրավունքից: Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարարում է՝ Արցախի հարցը տարիներ շարունակում օգտագործվել է Հայաստանի դեմ որպես վզկապ:
«Ազատություն»-ն ամփոփել է, թե ինչ հայտարարություններ է արել վարչապետը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ. մանրամասները՝ տեսանյութում.