Ուզբեկստանի կառավարությունը մտադիր է Բաքվի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում արդյունաբերական ձեռնարկություն բացել, Տաշքենդում ուզբեկ պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Ուզբեկստանի իշխանությունների հետ բազմաթիվ համատեղ նախագծեր են քննարկել, սակայն «ցանկանում է առանձնացնել դրանցից մեկը»։
«Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Ալիևը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով երեկ է մեկնել Տաշքենդ։
2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան