Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը

Սեպտեմբերի 17-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը կաշխատի առաջիկա հինգ տարիներին։ Ազդեցիկ պաշտոններ են ստացել Բալթյան երկրների և Լեհաստանի ներկայացուցիչները։

«Այսօր ես ներկայացնում եմ իմ թիմը հաջորդ հինգ տարիների համար: Կոմպետենտ և մոտիվացված կանանց և տղամարդկանց թիմ, որը պատրաստ է միասին աշխատել»,- գրել է պաշտոնյան X-ի իր էջում:

Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովը նոր կազմն ունի՝ 26 պորտֆել, այդ թվում՝ փոխնախագահների վեց պաշտոններ:

Սլովենիայից Մարտա Կոսն առաջադրվել է ԵՄ ընդլայնման և Ուկրաինայի վերականգնման հարցերով եվրահանձնակատարի պաշտոնում, Լատվիայի ներկայացուցիչ Վալդիս Դոմբրովսկիսը կդառնա էկոնոմիկայի և արտադրողականության հարցերով եվրահանձնակատարը։ Պետեր Սերաֆիմը, ով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի աջ ձեռքն է, կզբաղեցնի բյուջեի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հաստիքները կարող են կրճատվել։ Շուտով կսկսվի Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատումը, և ակնկալվում է, որ առնվազն երկու պաշտոն կարող է հանվել։

Եվրահանձնաժողովի նոր կազմը կսկսի աշխատանքը 2024 թվականի նոյեմբերի 1-ից։ Ֆոն դեր Լայենը բազմիցս է նշել, որ այս թիմը կազմելիս շեշտը դրել է կոլեկտիվ անվտանգության «լիարժեք» ներդրման վրա՝ պայքարելու նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքների և այլ սպառնալիքների դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է հիմնովին վերանայենք Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հիմքերը». Ֆոն դեր Լայեն