Ուրբաթ օրը Բլինքենը կայցելի Թուրքիա․ Anadolu

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա, հաղորդում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Այցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։

ԱՄՆ պետդեպարտամենտը Բլինքենի այցի մասին դեռ չի հաղորդել։

Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 9-ին, քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։

Ըստ ԱՊՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը շարունակելու միևնույն ժամանակ երկրում խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում․ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ասադի ռեժիմի տապալումը որակել է որպես «արդարության հիմնարար գործողություն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը տասնյակ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի ճամբարներին