Կրիվոյ Ռոգի հյուրանոցի վրա ռուսական բանակի հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Գիշերը փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ տուժածի դի, ևս հինգ մարդ վիրավորվել է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից պարզաբանել են, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Օգոստոսի 27-ի գիշերը Ուկրաինայի վրա ռուսական բանակի երկրորդ զանգվածային հարձակման ժամանակ հրթիռը խոցել է Կրիվոյ Ռոգի «Ավրորա» հյուրանոցը՝ մասամբ քանդելով չորս հարկանի շենքը։
Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն ասել էր, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Իշխանությունները հայտնել էին երկու մահվան մասին՝ տղամարդ և կին: Եվս երկու հոգու ճակատագիրն անհայտ էր։
Կրիվոյ Ռոգի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Սիտնիչենկոն հայտնել է նաև, որ պայթյունից բացի ավերված հյուրանոցից տուժել են շրջակայքի տները, խանութները, սննդի օբյեկտները և մեքենաները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հերթական հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա. կան զոհեր և վիրավորներ