Ուկրաինայի քաղաքներին ԱԹՍ հարվածներից ավելի քան երկու տասնյակ խաղաղ բնակիչ է վիրավորվել

Կրամատորսկը ռուսական հարվածներից հետո, 9-ը փետրվարի, 2025թ․

Ուկրաինական Դնեպր, Խարկով և Կրամատորսկ քաղաքներում երեկ ուշ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հայտնում են տեղի պաշտոնյաները:

Դնեպրոպետրովսկի նահանգապետ Սերխի Լիսակի խոսքով՝ «Դնեպրն ամենաշատն է տուժել գիշերվա ռուսական հարձակումից, որի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել»։

Ռուսական անօդաչու սարքերը հարվածել են նաև Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Խարկովին, ինչպես նաև Կրամատորսկին։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ, Խարկովում ավելի քան 20 պայթյուն է հնչել, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է: Եվս հինգը վիրավորվել են Դոնեցկի մարզի Կրամատորսկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա․ Սիրսկի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը դժգոհ է, որ Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան