Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հուլիսի 26-ի գիշերը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված 22 անօդաչու թռչող սարքերից 20-ը՝ երկրի չորս շրջանների ուղղությամբ։
Հարձակումները Խերսոնի, Սումիի, Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջանների վրա տեղի ունեցան մեկ օր անց այն բանից հետո, երբ Մոսկվան հարվածներ հասցրեց Դանուբի ուկրաինական Իզմայիլ նավահանգստի կայանքներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական 6 ԱԹՍ՝ չորսը Ռոստովի և երկուսը Կուրսկի շրջանում:
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ռուսական կողմի հարվածների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել