Կիևը ծրագրում է անորոշ ժամանակով պահել ռուսական տարածքը, որը գրավել է անցյալ ամիս անսպասելի ներխուժման ժամանակ՝ փորձելով ստիպել Ռուսաստանի նախագահին մոտենալ բանակցությունների սեղանին, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մեզ նրանց հողը պետք չէ։ Մենք չենք ցանկանում այնտեղ բերել մեր ուկրաինական ապրելակերպը», - ասել է նա:
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան «կպահի» տարածքը, քանի որ դա պատերազմը դադարեցնելու իր «հաղթական ծրագրի» անբաժանելի մասն է՝ հավելելով, որ առաջարկը կներկայացնի միջազգային գործընկերներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է։
Գրեթե մեկ ամիս առաջ ուկրաինական զորքերը ներխուժեցին Ռուսաստանի Կուրսկի շրջան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները շարունակում են առաջխաղացումը Պոկրովսկի ուղղությամբ, ուկրաինացիներն էլ դիրքավորվում են Կուրսկի մարզում