Ուկրաինան Նիդեռլանդներից առաջին վեց F-16 կործանիչն է ստացել, հաղորդում է The Times-ը։
The Times-ի աղբյուրը նաև փոխանցել է, որ մոտ ժամանակներում Ուկրաինան նաև Դանիայից F-16 կործանիչների խմբաքանակ կստանան։ Առաքման ստույգ ժամկետներ չեն նշվում:
Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը չի հստակեցրել F-16-ներ ստանալու մասին տեղեկությունը։
«Մեզ համար սա էական գոյատևման միջոց է։ Հետևաբար, պետք չէ հստակ ասել՝ ունե՞նք այդ կործանիչները, թե՞ ոչ», - ասել է Պոդոլյակը։
Ուկրաինա առաջին F-16-ների ժամանման մասին ավելի վաղ գրել էր Bloomberg-ը։ The Telegraph-ի տեղեկություններով, դրանք արդեն կատարել են մարտական առաջադրանքներ և օգտագործվել հակաօդային պաշտպանության համար։
Ակնկալվում է, որ 2024-ի ընթացքում Կիևը կստանա մոտ 20 ինքնաթիռ, այդ թվում՝ Բելգիայից և Նորվեգիայից։ Ընդհանուր առմամբ, այս չորս երկրներն Ուկրաինային մոտ 80 կործանիչ են խոստացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 128 F-16 կործանիչ՝ Ռուսաստանին արդյունավետ հակազդելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիդեռլանդները հայտարարում է, որ շուտով կսկսի F-16-ների մատակարարումներն Ուկրաինա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում