Ուկրաինան հաղորդում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորների մասին։
Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ գիշերը հարվածել են բարձրահարկ շենքերին և առանձնատներին, և հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ լինեն։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով տուժել է 11 մարդ:
Վերջերս Զապորոժիեում օդային հարձակումների հետևանքով գրեթե ամենօրյա ռեժիմով ավերածություններ են գրանցվում։
Այդ տարածքում է տեղակայված Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ:
Ռուսական զորքերի գնդակոծության հետևանքով Խերսոնի շրջանում խաղաղ բնակիչ է զոհվել։
Ռուս զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ խոցել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսներն առաջինը կիմանան Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվության մասին. Զելենսկու գրասենյակ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Սումիում 8 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել