Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ իր երկիրը Եվրամիության «Ուկրաինական գործիք» ծրագրից ստացել է ևս 4,2 միլիարդ եվրո (4,6 միլիարդ դոլար):
Շմիգալն ընդգծել է, որ գումարը կծախսվի Ուկրաինայի սոցիալական և հումանիտար ոլորտներին աջակցելու համար։ Վարչապետը հավելել է, որ իր կաբինետն ակնկալում է ևս մեկ տրանշ ստանալ ԵՄ-ի քառամյա ժամկետից մինչև այս տարվա ավարտը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 1,5 մլրդ եվրո կփոխանցի Ուկրաինային