Ուկրաինայի կառավարությունը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին հրավիրել է Կիև։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարության խոսնակ Գեորգի Տիխին՝ ընդգծելով, որ «չինական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել հրավերի նկատմամբ»։
«Մենք պատրաստ ենք հյուրընկալել Չինաստանի արտգործնախարարին, որպեսզի նա սեփական աչքերով տեսնի Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այցը նաև հնարավորություն կտա ավելի խոր բանակցություններ անցկացնել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ», - նշել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի արտգործնախարարը մեկնել է Չինաստան